Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նրանք վերահաստատել են ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները համապարփակ ամրապնդելու իրենց փոխադարձ հանձնառությունը և համաձայնության են եկել հետագա անձնական շփումների վերաբերյալ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ զրույցին միացել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Ըստ հաղորդագրության՝ զրույցն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։
Պուտինը նաև շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։
Կողմերը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 24-ին, իսկ երկու շաբաթ առաջ նրանք երկկողմ հանդիպում են ունեցել Դուշանբեում։

















