Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն արձանագրել է, որ զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի ընթացքում միայն մեկ անձ է ձերբակալվել։
«Վերահաստատում եմ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն մեկ անձ է ձերբակալված եղել»,- նշել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

















