Հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։
Վարժանքի ընթացքում՝ ժամը 12:00-ին, նախատեսվում է էլեկտրական շչակի գործարկում։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից խնդրում են բնակչությանը չանհանգստանալ՝ նշելով, որ իրականացվող գործողությունները ուսումնական բնույթ են կրում։

















