«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է իշխանականների պարգևավճարներին՝ Շիրակի մարզի ծանր սոցիալ-տնտեսական պայմանների ֆոնին։ Մխիթարյանը նշել է, որ այս իրավիճակից դուրս գալու հույսը տեսնում են Սամվել Կարապետյանի նախաձեռնած ծրագրերում, ըստ նրա Կարապետյանի առաջարկած քայլերը կարող են նպաստել ուժեղ և զարգացած Հայաստանի ստեղծմանը։
«Սամվել Կարապետյանը կարող է և կհանի մեզ այս ծանր վիճակից ու վերջապես կունենանք ուժեղ Հայաստան»,-գրել է նա։















