Հանրապետության տարածքում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, հունվարի 30-31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 30-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունվարի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-3-ն սպասվում է ձյուն։ Հունվարի 30-31-ին սպասվում է մառախուղ։

















