Իրանի խորհրդարանը ԵՄ անդամ պետությունների զինված ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Համաձայն «Հակազդեցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան, եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքները կընկնեն ԵՄ-ի վրա», — նրա խոսքերը մեջբերել է IRIB լրատվական գործակալությունը։
Հինգշաբթի օրը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Դաշինքը նաև պատժամիջոցներ է կիրառել անվտանգության և արդարադատության ոլորտներում աշխատող 15 իրանցի պաշտոնյաների նկատմամբ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ դաշինքը լուրջ ռազմավարական սխալ է թույլ տվել։ Նա կարծում է, որ Եվրոպան բորբոքում է ճգնաժամի կրակը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև կանչել է Գերմանիայի դեսպան Ակսել Դիթմանին՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ԻՀՊԿ-ի մասին արված մեկնաբանություններից հետո։ Այսպես, քաղաքական գործիչը բողոքել է, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք պատրաստ չեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դիտարկել որպես ահաբեկչական կազմակերպություն, և մատնանշել Է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու Բեռլինի ցանկությունը:

















