Փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է վարչապետի թեկնածության և Սահմանադրական կարգավորումների հարցերին։
Նրա խոսքով՝ վարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը։ Վարդևանյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը կարող է ընտրվել վարչապետ՝ ժողովրդի որոշմամբ։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ վարչապետին ներկայացվող պահանջները կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից՝ պարզ ընթացակարգով։ Նա հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխության մեխանիզմը գործող իշխանությունները կիրառել են դեռևս 2020 թվականի հունիսին։
Վարդևանյանն անդրադարձել է նաև այլ հարցերի՝ մաղթելով, որ Աստված պահապան լինի հայ ժողովրդին և Հայաստանին, ինչպես նաև կոչ անելով ազատություն ապահովել բոլոր քաղբանտարկյալների համար։

















