Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, փետրվարի 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվար 17-ին և 18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

















