Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են գնահատում «Հայկական երկաթուղիներ» ընկերության կառավարումն այլ երկրի փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին: Նրա խոսքով, «Հայկական երկաթուղիները», արդեն շուրջ 20 տարի, գտնվում է ՀԿԵ-ի կառավարման ներքո և կայուն կատարում է կոնցեսիոն համաձայնագրի պայմանները։
«Հայկական երկաթուղիներն», ավելի քան 20 տարի, կառավարվում է ՀԿԵ-ի կողմից և ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այլև, ինչը, հավանաբար, Երևանը մոռացել է, զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ստեղծելով մեծ թվով աշխատատեղեր, որոնք, ի դեպ, դեռևս չեն մարվել»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական օպերատորները Հայաստանին չեն զրկում մրցակցային առավելություններից, այլ, հակառակը, նպաստում են դրանց ձևավորմանը։

















