• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
27/04/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

«Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջև

— Հեղինակ ` —
06/03/2026
/ Հասարակություն
0
2020 թվականի պատերազմում զոհված Գևորգ Հաջյանի մայրը՝ Սոսե Հաջյանը, Անճարի իր տանը 2020թ. հոկտեմբերի 21-ին Լուսանկարը` REUTERS/Mohamed Azakir

Mediamax-ը ներկայացրել է գրող և հրապարակախոս Վահան Զանոյանի Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Armenian Diaspora հոդվածի հայերեն թարգմանությունը:

Վահան Զանոյան

Ներհայկական քաղաքական դիսկուրսում նոր քննարկում է ծնվել. ութ նշանավոր սփյուռքահայ հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով կասեցնել հակամարտությունը Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև։ Հայտարարությունն արագ տարածվեց։ Կարճ ժամանակ անց մեկ այլ ականավոր սփյուռքահայ՝ դոկտոր Գարո Արմենը, հայտարարություն հրապարակեց՝ քննադատելով խմբի դիրքորոշումը։

Ես չեմ անդրադառնա երկու հայտարարությունների հարաբերական արժանիքներին. սա այս մեկնաբանության նպատակը չէ։ Սակայն կուզենայի կանգ առնել մեկ նախադասության վրա, որը, կարծես, որոշ ընթերցողների մեջ դժգոհություն է առաջացրել։

Վիճահարույց հատվածը սա է.

«Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:»։

Հայտարարությունն կատաղի քննադատության ենթարկվեց ամենատարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ ենթադրյալ պատմական «անճշտությունների» և ներկա կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության ու Օսմանյան կայսրության քաղաքականություններին համեմատելու անտեղիության պատճառով։

Բայց հայտարարությունը «կեղծ» հռչակելու շտապողականությունը վտանգ է առաջացնում չնկատել Հայաստանի և հայ ժողովրդի ազգային ճգնաժամի ամենախոր խնդիրը. ապակառուցողական այն աստիճանը, որով
պետական օրակարգն ու շահերն հեռացել են ավելի լայն ազգային օրակարգից ու շահերից ։

Փաստն այն է, որ և՛ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը չէ, քանի որ այն ժամանակ ժամանակակից իմաստով Սփյուռք դեռ գոյություն չուներ), և՛ Խորհրդային Միությունն իրոք փորձում էին սեպ խրել Սփյուռքի ու Հայաստանի միջև։ Վկայությունները բազմաթիվ են։ ԽՍՀՄ-ն երկյուղում էր ազգայնական գաղափարներից, որոնք կարող էին Խորհրդային Հայաստան ներթափանցել սփյուռքյան մտավորականների միջոցով։ Սփյուռքի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում՝ հարազատներ ունեցողներին, կասկածանքով էին վերաբերվում ու հաճախ հետապնդում։ Սփյուռքյան գրականության մուտքը Հայաստան արգելված էր։ Այն, այնուամենայնիվ, մաքսանենգ ճանապարհով բերվում էր ու դառնում այնպիսի հանճարեղ մտավորականների վայելքի առարկա, ինչպիսիք էին Ռաֆայել Իշխանյանը, Բաբկեն Չուգասզյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Սոս Սարգսյանը, Աբրահամ Ալիքյանը (որն այն ժամանակ Մոսկվայում էր ապրում): Մարդիկ արգելված պարբերականները միմյանց էին փոխանցում՝ հաճախ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունն ու կյանքը։ Խիստ գրաքննության էին ենթարկվում ոչ միայն Դաշնակցության որոշ թերթեր (ինչպես «Բագինը» և «Ազդակը»), այլ Սփյուռքի գրեթե բոլոր հրատարակությունները։

Հետևաբար, ճշմարիտ է ոչ միայն այն, որ ԽՄՀՄ-ն ակտիվորեն փորձում էր Սփյուռքի ու Խորհրդային Հայաստանի միջև սեպ խրել, այլև այն, որ այն ի վերջո չհասավ բաժանության իր ցանկալի աստիճանին՝ մեծ մասամբ հենց Հայաստանի մտավորականների հայրենասիրության շնորհիվ։

Թուրքիան, իր հերթին, բացահայտ ու հռչակված հակակրանք ունի այն ամենի հանդեպ, ինչն անվանում է «արտաքին» ու «սփյուռքյան» ազդեցություն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա, հատկապես՝ Անկախությունից հետո։

Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև նախագահ Էրդողանն մի շարք հրապարակային հայտարարություններ են արել, որոնցում գուժել են Սփյուռքի «բացասական ազդեցությունը» ՀՀ քաղաքականության վրա։ 2024 թվականին Էրդողանը հայտարարեց, որ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղությանն ավելի մոտ կլիներ, եթե ձերբազատվեր արտաքին ազդեցություններից ու Սփյուռքից կախվածությունից»։ Թուրքական կառավարությունը բազմիցս փորձել է խրախուսել Հայաստանի կառավարությանը բացառել Սփյուռքի մասնակցությունը պետական որոշումների ընդունման գործում։

ԽՍՀՄ փորձերը Սփյուռք-Հայաստան հարաբերություններում լուրջ արգելք դարձան, բայց, ինչպես արդեն ասվեց, չկարողացան ջախջախել դրանք։ Սփյուռքի ազդեցությունն ու մասնակցությունը բացառելու Թուրքիայի քաղաքականությունը ևս հաջողություն չունեցավ։ Այս երկու քաղաքականությունների ձախողման ապացույցը Սփյուռքից նորանկախ Հայաստան հոսած հսկայական նյութական, մարդկային ու մշակութային ռեսուրսներն էին:

Ներկա կառավարության կողմից «Իրական Հայաստան» գաղափարախոսության ի հայտ գալուն պես ազգային ու պետական օրակարգերի միջև անջրպետը ոչ միայն ահագնացող կերպով խորացավ, այլև պաշտոնապես ամրագրվեց նաև որպես Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն։ «Իրական Հայաստան գաղափարախոսությունը» բազում հակասական ու վիճելի կառուցատարրեր ունի, սակայն դրանց մեծ մասն այս հոդվածի շրջանակից դուրս է ու առանձին քննարկում է պահանջում։

Կանդրադառնամ միայն կենտրոնական բաղադրիչին, որն ուղղակիորեն առնչվում է թեմային. Հայրենիքն ամբողջությամբ նույնացնել ու սահմանափակել ներկայիս միջազգայնորեն ճանաչված հայկական պետությամբ, այն է՝ 29,743 քառակուսի կիլոմետրով, որի քարտեզը վարչապետը սիրում է թափահարել՝ նոր «գաղափարախոսությունը» շարադրելիս։ Այն ամենը, ինչ դուրս է այդ տարածքից, պաշտոնապես հանվել է պետության մտահոգությունների ու պատասխանատվության ոլորտից և Հայրենիքի մաս չի համարվում։

Որևէ հայկական կառավարություն պետական ու ազգային օրակարգերի անջատումն այդ չափով չէր պաշտոնականացրել։ Երբ հայրենասիրությունն այնքան վարկաբեկված չէր, ինչպես այսօր ՀՀ կառավարության շնորհիվ, հենց այն էր կենդանի պահում կապը երկու օրակարգերի միջև։ Սա ճիշտ էր Խորհրդային Հայաստանի ամենամութ շրջանում, ճիշտ էր Առաջին Հանրապետության, Անկախության հռչակագրի, Երրորդ Հանրապետության, ու նույնիսկ ներկա կառավարության առաջին երկու տարիների ընթացքում՝ նախքան 2020 թ. 44-օրյա պատերազմի ռազմական պարտությունները։

Հենց այդ պատերազմից հետո է, որ ներկա կառավարությունը ներմուծեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով, ձախողումն արդարացնելու կամ բացատրելու համար։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի վերջնական կորուստը «գաղափարախոսությունն» ամբողջովին ու գործնական հիմքի վրա ամրագրեց։

Պետականությունն հայ ժողովրդի համար եղել է և պետք է մնա բացարձակ ու գերագույն արժեք։ Սակայն ՀՀ այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս մնացող ազգային շահերի, պատմության, ժառանգության, պատճառների, պատմական ինքնության ցուցիչների ու հայ հոգևոր կյանքի խորհրդանիշների ամբողջությունը «Հայրենիք» հասկացությունից հանելը «գաղափարախոսություն» չէ. դա ծայրահեղ մինիմալիստական ժխտողականություն է։ Եվ դա ամենևին հայ ժողովրդի արդի ձգտումների օրինական արտահայտությունը չէ ու երբևէ այդպիսին չի եղել։

Վիճահարույց հայտարարության քննադատներն այն հաճախ նաև «կատաղեցնող» են որակել։ Բայց եթե «Օսմանյան կայսրություն» բառերը փոխարինենք «Թուրքիայով», հայտարարությունը հիմնականում ճիշտ է, ու պետք է ազնիվ ինտելեկտուալ քննարկման, այլ ոչ թե կատաղության առարկա դառնա։

Այսօրվա Հայաստանն, իհարկե, տարբեր է Խորհրդային Հայաստանից ու Առաջին Հանրապետությունից։ Բայց փաստ է, որ Սփյուռքում գերիշխող հայրենասիրական ու ազգային գաղափարները թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ Թուրքիան վտանգավոր էին համարում, ու այսօր ՀՀ կառավարությունն է, որ դրանք վտանգավոր է համարում։ Ուստի ոչ միայն սինդրոմն է համեմատելի, այլև դրա հետևում թաքնված շարժիչ ուժը։

Հետևաբար, «վիրավորական նախադասության» առանցքային ուղերձը, կարծես, ճշմարիտ է. Հայաստանի կառավարությունն իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության միջոցով հաջողել է պաշտոնականացնել հայկական ազգային ու պետական շահերի միջև հստակ ու բացարձակ տարբերակումը այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան նույն բանին ձգտել ու ձախողել էին հասնել անջատման այն մակարդային, որն ունենք այսօր:

Հավանաբար, ապատեղեկատվության ամենավատ տեսակն է, որը հրամցնում են մարդիկ, ովքեր պետք է ավելի տ՝ պատմաբաններ, պրոֆեսորներ, գիտնականներ։ Երբ նրանք են սկսում աղավաղել պատմական փաստերը և սխալ մեկնաբանել քաղաքականությունները և դրանց իրական դրդապատճառները, նրանք ավելի մեծ վնաս են հասցնում ազգային պատմական ու քաղաքական դիսկուրսին, քան սովորական մարդիկ, ովքեր գործում կամ խոսում են տգիտությունից ելնելով։

Վերոնշյալ հակասական հայտարարությունը ոչ միայն «կատաղեցնող» և ստահոդ է հռչակվել, այլ պատմության վերաբերյալ հեղինակների «ծայրահեղ տգիտությունն» արտացոլող։ Կփաստարկեի, որ նման հայտարարություններ անողներն իրենք ևս կա՛մ անտեղյակ են պատմությունից, կա՛մ, ինչն ավելի մտահոգիչ է, պատրաստ են գիտակցաբար աղավաղել պատմական փաստերը՝ քաղաքական նպատակներից ելնելով։

Այս հոդվածը թարգմանվել և հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ կայքի տեսակետները:

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ցեխային անձրև»-ի պատճառը Իրաքի անապատներն են․ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը
Հասարակություն

Ապրիլի վերջը՝ անձրևոտ ու ամպրոպային

26/04/2026
Գերմանիայից եկած հայը ապշել է Ամիրյան փողոցի տեսարանից. ուտելու մրցույթ է
Հասարակություն

Գերմանիայից եկած հայը ապշել է Ամիրյան փողոցի տեսարանից. ուտելու մրցույթ է

25/04/2026
Առաջ գիշերը ոսկի ու փող էին գողանում, հիմա պայուսակը բաց կարանք ման գանք, ապրի Փաշինյանը. փարթիի եկած
Հասարակություն

Առաջ գիշերը ոսկի ու փող էին գողանում, հիմա պայուսակը բաց կարանք ման գանք, ապրի Փաշինյանը. փարթիի եկած

25/04/2026
Սաղ ընձի ճանաչում են Քյավառում, սիրտ ու հավես չունեմ խորոված ուտելու, եկել եմ վարչապետիս աղաչեմ
Հասարակություն

Սաղ ընձի ճանաչում են Քյավառում, սիրտ ու հավես չունեմ խորոված ուտելու, եկել եմ վարչապետիս աղաչեմ

25/04/2026
Շատ համեղ է, գինը կարևոր չէ, մի անգամ ենք սենց լավ տեղում ուտում
Հասարակություն

Շատ համեղ է, գինը կարևոր չէ, մի անգամ ենք սենց լավ տեղում ուտում

25/04/2026
Համարս տվեք թող Նիկոլը մի հատ զանգի, ի՞նչ Լառնակա, սկի կոմունալ չենք կարում տանք
Հասարակություն

Համարս տվեք թող Նիկոլը մի հատ զանգի, ի՞նչ Լառնակա, սկի կոմունալ չենք կարում տանք

25/04/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Քնաբեր և լուծողական»․ Մհեր Արմենիայի կոշտ գրառումը քննադատների հասցեին

«Քնաբեր և լուծողական»․ Մհեր Արմենիայի կոշտ գրառումը քննադատների հասցեին

26/04/2026
2 մահ «Ձորակ» խնամքի կենտրոնում․ նախարարության պարզաբանումը

2 մահ «Ձորակ» խնամքի կենտրոնում․ նախարարության պարզաբանումը

26/04/2026
Հոգնել եմ ստերից, ես ձեզնից մեկն եմ, նախկինների ժամանակն անցել է. Թաթոյանի ուշագրավ ելույթը

Ո՞վ է իրականում մեղավոր․ մանրամասնում է Արման Թաթոյանը

26/04/2026
Զանգ՝ աներձագին, ԱԱԾ տնօրենի մեդիտացիան, Սոկրատեսն ու մարզպետի խայտառակվելը. OverԴոզ

Զանգ՝ աներձագին, ԱԱԾ տնօրենի մեդիտացիան, Սոկրատեսն ու մարզպետի խայտառակվելը. OverԴոզ

26/04/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.