«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը գրել է. «Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Ծաղկունք, Դդմաշեն և Սևան համայնքները սպասարկվում են այս վիճակում գտնվող երթուղային գազելով։
Բնակիչները բազմաթիվ անգամներ ականատես են եղել, թե ինչպես է երթուղայինի դուռը տեղից դուրս գալիս։ Պատկերացրեք՝ ինչ մտահոգությամբ են ծնողներն ամեն օր ճանապարհում իրենց երեխաներին այս մեքենայով։
Իսկ որոշ վարորդների գռեհիկ պահվածքի մասին դեռ չեմ էլ խոսում։
Հուսով ենք՝ պատասխանատու մարմինները վերջապես ուշադրություն կդարձնեն այս խնդրին»։
















