Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում: Տեղեկանում ենք վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանից։
Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

