Դերասան և մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը, ով առավել հայտնի է «Ուոքեր, Տեխասի Ռենջեր» պաշտամունքային սերիալում իր դերով, մահացել է 86 տարեկան հասակում, հաղորդում է Variety-ն։
Աղբյուրի տեղեկություններով ՝ Հոլիվուդի լեգենդը մահացել է Հավայան կղզիների հիվանդանոցում ։ Նախօրեին նրա ինքնազգացողությունը վատացել էր կարատեի մարզման ժամանակ։ Հոսպիտալացումից հետո ԶԼՄ-ները հայտնել են, որ Չակն ինքն է պատասխանել հեռախոսազանգերին և զրուցակիցների հետ զրույցում կատակել:
«Խորը վշտով մեր ընտանիքը հայտարարում է մեր սիրելի Չակ Նորիսի հանկարծակի մահվան մասին։ Մենք ցանկանում ենք գաղտնի պահել հանգամանքները, բայց խնդրում ենք իմանալ, որ նա շրջապատված էր իր սիրելիների հոգատարությամբ և սիրով», — ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։
















