Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան ռազմանավերը հարձակման ենթարկվեն։
«Թրամփը Fox News-ին ասել է, որ իրանցիները «կջնջվեն երկրի երեսից», եթե նրանք հարձակվեն Հորմուզի նեղուցով «Ազատություն» գործողության շրջանակներում նավերը ուղեկցող ամերիկյան նավերի վրա», — գրել է Fox News-ի լրագրող Թրեյ Յինգսթը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրանական քաղաքակրթության դեմ սպառնալիքները անիմաստ են և ոչնչի չեն հանգեցնի։

















