ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կտեղեկացնի, եթե Իրանի հետ հրադադարը դադարեցվի, և նշել է, որ Թեհրանը գիտի, թե ինչ արժե և ինչ չարժե անել:
«Դուք կիմանաք, որովհետև ես ձեզ կտեղեկացնեմ։ Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն, և գիտեն, թե ինչ չպետք է անեն», — ասել Է Թրամփը՝ մեկնաբանելով հրադադարի ռեժիմի ավարտի հնարավորությունը։

















