«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը հայց է ներկայացրել իր ղեկավարության դեմ՝ վիճարկելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը եւ պահանջելով անվավեր ճանաչել այն։
Մինչ Սյունիքի մարզի դատախազություն տեղափոխվելը Պետրոսյանը Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում է աշխատել։
Տեսնենք` դատարանը կբավարարի՞ շարքային դատախազի հայցն ընդդեմ գլխավոր դատախազի:

















