ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։
Քաղաքացիներին հորդորվում է նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, ինչպես նաև արգելափակել ուղարկողին։
Կիբեռոստիկանությունը կոչ է անում լինել զգոն և չվստահել անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված էլեկտրոնային նամակներին։
