«Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն արձագանքել է աշխարհահռչակ փիլիսոփա Նասիմ Թալեբի որոշմանը։ Վերջինս հրաժարվել էր մեկնել Ադրբեջան՝ այդ կերպ աջակցություն հայտնելով Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին:
«Շնորհակալություն սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է Աֆեյանը X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Նասիմ Թալեբը մերժել էր Ադրբեջանում ելույթ ունենալու առաջարկը՝ իր աջակցությունը հայտնելով Ռուբեն Վարդանյանին։

