Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Դատարանը նրա նկատմամբ երկու ամիս ժամկետով տնային կալանք է կիրառել։
Էդիկ Մալոյանը, որը Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալն է, նախկինում երկու ամսով կալանավորվել էր։
Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։

