Արտաշատի համայնքապետի օգնականը կալանավորվել է: Այս տեղեկությունը ArmLur.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով․
«Ի պատասխան Ձեր հարցմանը հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»։