Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նա նշել է, որ այս հարցում կլինի միջազգային հանրության աջակցությունը:
«Այս հարցը պետք է լինի օրակարգային հարց, սա այսօրվա կարևորագույն, հրատապ խնդիրներից մեկն է»,- ասել է Օսկանյանը:
ՀՀ ԱԳ նախկին նախարարի խոսքով` Արցախի ժողովուրդն այս ճակատագրին է արաժանացել ՀՀ իշխանության սխալների պատճառով:
«Եկեք թույլ չտանք, որ սխալները նրանք շարունակեն»,- հավելել է Օսկանյանը:
Մանրամասները` տեսանյութում: