Լեհաստանում քահանայի սպանած և չորս այլ անձանց վիրավորած Ուկրաինայի քաղաքացին կալանավորվել է երեք ամսով, լրագրողներին հայտնել է դատախազ Բոզենա Խարաշ-Վոլոշինը։
Հինգշաբթի օրը Ուկրաինայի քաղաքացին դանակահարել է հինգ մարդու, այդ թվում՝ երեք քահանայի, Լեհաստանի Անդրկարպատյան վոյեվոդության Յարոսլավյան աբբայությունում։ Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Երկուսի կյանքին վտանգ է սպառնում։
«Դատարանը երեք ամսվա ժամանակավոր կալանքի որոշում է կայացրել Յարոսլավի Բենեդիկտյան քույրերի վանքում քահանայի սպանության և չորս այլ անձանց դանակահարության մեջ կասկածվող 31-ամյա Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ», — ասել է դատախազը։
Նա հավելել է, որ «առողջական պատճառներով» ուկրաինացին կպահվի հիվանդանոցային կալանքի տակ։
Դատախազը նաև նշել է, որ հանցագործության դրդապատճառները դեռևս պարզ չեն, և դեպքի վայրում ձերբակալված կասկածյալը կենթարկվի հոգեբուժական փորձաքննության։

