Սպիտակ տանը լատինաամերիկյան ժառանգության միամսյակի կապակցությամբ հավաքվածներն աղոթել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, խնդրել Աստծուն էլ ավելի իմաստություն պարգևել նրան:
«Հայր, մենք շնորհակալ ենք քեզ նախագահ Թրամփի համար… Այս պահին մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով. Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է, և մենք շնորհակալ ենք քեզ նախագահ Թրամփի համար», — ասել է ամբիոն բարձրացածներից մեկը, կադրերը հեռարձակել Է Սպիտակ տունը։
Թրամփն ինքն ուշադիր լսում էր իր պատվին ասված աղոթքը՝ փակ աչքերով և գլուխը կախ։
«Մենք խնդրում ենք քեզ, Տե՛ր, այս ժամին նրան ավելի շատ իմաստության և հայտնության ոգի շնորհել Հիսուս Քրիստոսի անունով», — շարունակել է աղոթքը կարդացողը։

