• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Արցախ

«Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Արցախ Միությունը պահանջում է փոխել օրենքը

— Հեղինակ ` —
20/11/2026
/ Արցախ, Հասարակություն
0
«Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Արցախ Միությունը պահանջում է փոխել օրենքը
0
SHARES
20
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախ Միությունը։

«Արցախ Միությունը դատապարտում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թ. նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերյալ։ Ըստ Ծառայության՝ իբր դա պահանջում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 և ISO 3166 ստանդարտները։

Արցախ Միությունը ուսումնասիրել է հենց այդ ստանդարտները, ՀՀ օրենսդրությունը և միջազգային դատական ակտերը և հայտարարում է. ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը, հակասելով միջազգային ստանդարտներին ու դատական ակտերին, բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել։

🔹 Միջազգային ստանդարտները թույլ են տալիս նշել միայն բնակավայրը. ICAO 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կետի համաձայն՝ ծննդավայրի նշումն անձնագրում պարտադիր չէ։ Եթե այն նշվում է, կարող են նշվել ավանը, քաղաքը, արվարձանը և/կամ պետությունը։ ISO 3166-ը կոդավորման ստանդարտ է. այն որոշում է, թե ինչպես գրել պետության անվանումը, բայց չի պահանջում, որ այն անպայման գրվի անձնագրում։ ICAO-ն հատուկ նշում է, որ ծննդավայրը նշելիս թողարկող պետությունը պետք է հաշվի առնի տվյալ պետության կամ տարածքի հետ կապված զգայուն հանգամանքները։

🔹 Նախկին օրենքն ամբողջությամբ համապատասխանում էր այդ ստանդարտներին. Վիճակը փոխվել է 2026 թ. մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՕ-210-Ն օրենքով, որը սահմանում է միայն «ծննդյան վայրը՝ պետությունը», ուստի բնակավայրը նշելու հնարավորությունն այլևս չկա։ Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի։ Հետևաբար այն կարող է և պետք է շտկվի նույն օրենսդրի կողմից։

🔹 Ծննդյան պահի պետությունը Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող լինել. Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միության տարածքում, իսկ անկախության տարիներին ծնված անձանց ծննդյան վկայականներում գրվել է կա՛մ Հայաստանի Հանրապետություն, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

🔹 Միջազգային իրավունքը բռնի տեղահանվածների ինքնության գրառումների մասին. Բռնի տեղահանված անձին պարտադրել իր փաստաթղթում նշել այն պետության անվանումը, որի գործողությունների հետևանքով նա լքել է իր ծննդավայրը, անհամաչափ միջամտություն է, երբ առկա են չեզոք և ստանդարտներին համապատասխանող այլընտրանքներ։

⚖️ Արցախ Միության պահանջները.

1️⃣ ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին՝ հրատապ խմբագրել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և վերականգնել նախկին օրենքով գործող կարգավորումը՝ «ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ բնակավայրը)»։ Պետության նշումը չպետք է լինի պարտադիր։

2️⃣ Մինչև օրենքի փոփոխությունը՝ կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց համար, ովքեր դեմ են այդ գրառմանը, և «պետություն» դաշտը մեկնաբանել որպես ծննդյան պահի պետություն, որն արտացոլվել է տվյալ անձի ծննդյան վկայականում։

3️⃣ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ հրապարակել ICAO 9303-ի կամ ISO 3166-ի այն կոնկրետ դրույթը, որը, իր կարծիքով, արգելում է բնակավայրի նշումը, ինչպես նաև տվյալներ «բնակավայր» գրառմամբ անձնագրերի հետ կապված սահմանային խնդիրների մասին։

4️⃣ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ գնահատել նոր կարգավորման համաչափությունը և դիմել Սահմանադրական դատարան։

✍️ Արցախ Միությունը կոչ է անում այն հայրենակիցներին, ովքեր դեմ են «Ադրբեջան» գրառմանը, կենսաչափական փաստաթղթի համար դիմելիս Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված վարչական ակտ։ Միությունը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձև և իրավական աջակցություն։

Արցախցիների ծննդավայրը նրանց ինքնության ու արժանապատվության մասն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է և կարող է հարգել այն՝ միաժամանակ մնալով լիովին համապատասխան միջազգային ստանդարտներին»։

Վերջին նորություններ

  • Գյումրիում քննարկվել են ԵԱՏՄ մաքսային համագործակցության զարգացման ուղղությունները
  • «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Արցախ Միությունը պահանջում է փոխել օրենքը
  • Տեղի է ունեցել Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
  • Գյումրիում թմրանյութերի իրացման շղթա է բացահայտվել․ հայտնաբերվել են նաև զենք ու զինամթերք
  • Մի պատառոտեք ձեզ, հոգեցնցումների մեջ մի ընկեք, հետնորդը չեք լինելու, մի աղաչեք ընդդիմությանը

Արխիվ

  • Նոյեմբերի 2026
  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.