Այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Քաղավիացիայից հայտնել են, որ Ադրբեջանից ժամանել է պաշտոնական պատվիրակություն, սակայն այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատվիրակությունը գլխավորում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

















