Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղ հաղորդագրություն են տարածել, ըստ որի ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Ռուսլան Համիդովը և Ալի Իմանովը մառախլապատ եղանակային պայմաններում մնացել են ձնահյուսի տակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ որոնողական աշխատանքներ՝ զինծառայողներին հայտնաբերելու համար։