Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի, և անցյալ տարի երկու երկրների առաջնորդները հրավիրվել էին Սպիտակ տուն, որտեղ ստորագրել էին Համատեղ հռչակագիր, որը նախաստորագրվել էր ԱԳ նախարարների կողմից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

















