Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։
Բավարարվածություն է հայտնվել երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից։

















