Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները։ Նախաբանից հանվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ փոփոխված Սահմանադրության հիմքում այժմ դրված են Ադրբեջանի անկախության փաստաթղթերը՝ 1991 թվականի հռչակագրերն ու գործող Սահմանադրությունը։ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը մինչ այժմ սահմանել էին Նախիջևանի ինքնավար կարգավիճակն ու սահմանները Ադրբեջանի հովանու ներքո։

















