Մարտի 9-ին Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարվածի հետևանքով զոհված Մուրթուզով Ամիդ Ալիգուլլահ օղլուն ուներ երկու քաղաքացիություն՝ Ադրբեջանի և Իսրայելի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի Պետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը, միջադեպը տեղի է ունեցել Յեհուդ քաղաքի շինհրապարակում:
Մուրթուզովը բնակվում էր Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում։
Ամիդ Մուրտուզովն իր ընտանիքի հետ Տարիներ առաջ արտագաղթել է Իսրայել և երկար ժամանակ ապրել այնտեղ։

















