ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է։
Ապրիլյան մարտական գործողություններից, 44-օրյա պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մինչև 2023 թվականի Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ առաջխաղացումը՝ ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող։
Բաքվի նույն վարքագիծը դրսևորվում է նաև դիվանագիտական դաշտում, մանավանդ որ դիմացինը ներսում՝ բռնապետ, իսկ դրսում՝ խիստ հնազանդ փաշինյանական կառավարությունն է»։
