Հունիսի 21-ին «Բալաջարի» երկաթուղային կայարանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ հազար տոննա ընդհանուր ծավալով:
Այս մասին հայտնում են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ից:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Բալաջարի» կայարանից «Բեյուկ-Կեսիկ» կայարան է ուղարկվել 31 վագոնից բաղկացած գնացք՝ 1984 տոննա դիզելային վառելիքով և երկու վագոն՝ 135 տոննա պարարտանյութով:
Բացի այդ, ապրիլի 11-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 887 տոննա դիզելային վառելիք։
Մայիսի 9-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն ՝ 479 տոննա դիզելային վառելիքով:
