Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում։
Դրանցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերվել էին մինչև 2022 թվականի հոկտեմբեր։
«Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,- գրել է Ստեփանյանը։