Երեկ` վիրահատությունից հետո, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անիին։
«Վիճակը կայուն էր, բուժանձնակազմը` շատ հոգատար։
Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք Անին հնարավորինս շուտ կապաքինվի», -նշել են ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովից։

