Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է գրանցվել։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից APA-ին հայտնել են, որ Լենքորանի կայանից 12 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը երկրի մակերեսին չի զգացվել։

















