Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝, դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում Արցախի նախկին նախագահ ԱՐայիկ Հարությունյանը հայտարարել է. «Այստեղ ներկայացվեցին ռազմական հանցագործություններ։ Անկեղծ ասած, դրանց մեծ մասի մասին ես այստեղ եմ իմացել»։
Ըստ ադրբեջանական մամուլի, Հարությունյանն ասել է. «Ես բավականին լավ տեղեկացված մարդ եմ։ Այնուամենայնիվ, Քելբաջարի թունելի միջադեպի մասին այստեղ եմ իմացել։ Օրինակ, այստեղ եմ իմացել նաև Բեյլիք Բաղիի միջադեպի մասին։ Սրանք, անշուշտ, ռազմական հանցագործություններ են, և դրանք ունեն իրենց կատարողները։ Եթե կատարողները չպատժվեն այս աշխարհում, նրանք կպատժվեն իրենց գործողությունների համար հաջորդ աշխարհում»։

















