Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է ուղարկել Հայաստան։ Այս մասին հայտնումմ է ադրբեջանական APA գործկալությունը։
Համաձայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի դեկտեմբերի 18-ին։
Նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության հիման վրա, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոնը կուղարկվի այսօր, հավելում է ադրբեջանական լրատվամիջոցը։

















