Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։
Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։
Սքրինինգային ծրագրերը ներառում են՝
- Բնածին հիպոթիրեոզի
- Ֆենիլկետոնուրիայի
- Անհասության ռետինոպաթիայի
- Սրտի բնածին արատների
- Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի
- Լսողության նորածնային սքրինինգի
- Մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիայի (ադրենոգենիտալ համախտանիշ) վերաբերյալ հետազոտություններ:
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը, որը ներդրվել է 2024 թվականի ապրիլից փորձարարական կարգով, ներկայումս իրականացվում է Երևանում։ 2025 թվականին ծրագիրը կընդլայնվի` ներառելով նաև մարզերը:
Մեկնարկից ի վեր իրականացվել է 16168 նորածնի ադրենոգենիտալ հետազոտություն, որի շրջանակներում հայտնաբերվել է և մանկական էնդոկրին դիսպանսերում հաշվառվել է 4 երեխա, 1 երեխա գտնվում է հետազոտման փուլում:
Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։