Tribune.am-ի տեղեկություններով՝ ՔՊ վարչության այսօրվա նիստում Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արայիկ Հարությունյանը, Գևորգ Պապոյանը ու վարչության այլ անդամներ որոշել են, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պետք է վայր դնի մանդատը: Ինքը՝ Աղազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տևական ժամանակ հերքում էր այդ լուրերը, բայց Աղազարյանին չի հաջողվել համոզել թիմակիցներին:
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ, եթե իր քաղաքական առաջնորդը՝ Փաշինյանը որոշեց, որ ինքը պիտի մանդատը վայր դնի՝ կդնի: Հիմա Աղազարյանի հերթն է: