• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
28/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են. ի՞նչ կապ ունի Աշտարակի քաղաքապետի կինը. «Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/08/2024
/ Հասարակություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են. ի՞նչ կապ ունի Աշտարակի քաղաքապետի կինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները: Նրանց ծնողներն անգամ դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ճամբարի սաների ծնողներից տեղեկություններ ստացավ առ այն, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց:

Ուշագրավն այն է, որ ահազանգած քաղաքացիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, թե իրենց երեխաների ուրախ ժամանցի համար միջնորդել, շահագրգռել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կինը՝ Մերի Փարվանյանը։ Նշենք, որ անգամ շատ ծնողներ ճամբարի ֆեյսբուքյան էջում են գրել իրենց բողոքները, սակայն մեծ արագությամբ բոլոր բողոքները ֆեյսբուքյան պատից «մաքրվել» են. բայց դժգոհության նամակագրություն ծնողների ձեռքին, այնուամենայնիվ, կա:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աղբյուր» ճամբարի աշխատակիցների հետ, որտեղից էլ մեզ արձագանքեց ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը։ «Մեր ճամբարը վաղուց փակ է արդեն, ամսի 8-ից չի գործում։ Ճիշտն ասած` չունենք նման ինֆորմացիա, որ երեխաներին լավ չեն վերաբերվում: Բողոքներ չենք ստացել։ Կարող եք բացել «Աղբյուր» ճամբարի կայքը և նայել շնորհակալության տեքստերը ծնողների կողմից։ Դուք պետք է գայիք ճամբարի աշխատելու ժամանակ, տեսնեիք դիմումների ցուցակը, տեսնեիք` քանի երեխա է բացակայում ճամբարից այդ ժամանակ»,- ներկայացրեց ադմինստրացիայի աշխատակից ներկայացած անձը:

Երբ պնդեցինք, որ բողոք եղել է, նա մանրամասներ ներկայացրեց կոնկրետ դեպքից. «Այդ երեխան հիվանդ երեխա է եղել, ոստիկանությունից և քննչականից եկել են, ծնողը ներողություն է խնդրել, որ երեխան հիվանդ է։ Երեխան ուղղակի ֆանտազիայի գրկում է հայտնվել։ Դուք պետք է ժամանակին գայիք, տվյալ փաստաթղթերը տեսնեիք։ 40 երեխա, եթե ճամբարից միաժամանակ բացակայի, ճամբարը կփակվի տեղում. եթե փաստացի ինչ-որ նյութ լիներ, կրթության նախարարությունից կգային նամակների հետքերով» ,-բացատրեցին ադմինիստացիայից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճամբարից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանություն առ այն, որ երեխաների նկատմամբ վատ են վերաբերվում և նեղացնում են։ Փորձեցինք հասկանալ, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչ է արել այս դեպքով։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է, որ երեխայի նկատմամբ վատ են վերաբերվել և նեղացրել են, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաև Աշտարակի համայնքապետ Թովմաս Թահվերդյանի հետ՝ պարզելու՝ ինչ կապ ունի նրա կինն այդ ճամբարի հետ և ինչ մոտիվացիայով է քաղաքացիներին ուղղորդել դեպի տվյալ ճամբար, որի խոհանոցը, տեսչական մարմնի որոշմամբ, փակվել է: Սակայն համայնքապետարանից պատասխանեցին, որ Թովմաս Շահվերդյանի կինը ոչ մի կապ չունի ճամբարի հետ, և որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Tags: Tribune.amճամբար
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Իրանի իշխանությունները ապրում են իրենց «վերջին օրերը»․ Մերց
Քաղաքականություն

Իրանի իշխանությունները ապրում են իրենց «վերջին օրերը»․ Մերց

28/01/2026
Միասնական աղոթք հանիրավի կալանավայրում գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և հոգևոր հայրերի համար
Լրահոս

Միասնական աղոթք հանիրավի կալանավայրում գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և հոգևոր հայրերի համար

28/01/2026
Հայկական մարտունակ բանակը մեր անվտանգության երաշխավորն է․ Լևոն Քոչարյան
Քաղաքականություն

Հայկական մարտունակ բանակը մեր անվտանգության երաշխավորն է․ Լևոն Քոչարյան

28/01/2026
ԱՄՆ-ի կիբեռանվտանգության ղեկավարը ծառայողական ֆայլեր է վերբեռնել ChatGPT-ում
Միջազգային լուրեր

ԱՄՆ-ի կիբեռանվտանգության ղեկավարը ծառայողական ֆայլեր է վերբեռնել ChatGPT-ում

28/01/2026
Ադրբեջան–Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը շատ հեշտ է, բայց մեծ ծախսեր է պահանջում
Քաղաքականություն

Ադրբեջան–Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը շատ հեշտ է, բայց մեծ ծախսեր է պահանջում

28/01/2026
Իրենք թող կենտրոնանան իրենց անցյալի վրա, մեր մաքուր անցյալում ինչ-որ բան չփնտրեն․ Կարապետյան. տեսանյութ
Քաղաքականություն

Կարապետյանն անդրադարձել է նախկին զինվորականների գործազրկության խնդրին

28/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Իրանի իշխանությունները ապրում են իրենց «վերջին օրերը»․ Մերց

Իրանի իշխանությունները ապրում են իրենց «վերջին օրերը»․ Մերց

28/01/2026
Միասնական աղոթք հանիրավի կալանավայրում գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և հոգևոր հայրերի համար

Միասնական աղոթք հանիրավի կալանավայրում գտնվող Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և հոգևոր հայրերի համար

28/01/2026
Հայկական մարտունակ բանակը մեր անվտանգության երաշխավորն է․ Լևոն Քոչարյան

Հայկական մարտունակ բանակը մեր անվտանգության երաշխավորն է․ Լևոն Քոչարյան

28/01/2026
ԱՄՆ-ի կիբեռանվտանգության ղեկավարը ծառայողական ֆայլեր է վերբեռնել ChatGPT-ում

ԱՄՆ-ի կիբեռանվտանգության ղեկավարը ծառայողական ֆայլեր է վերբեռնել ChatGPT-ում

28/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.