Ապամոնտաժվել է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց հ. 11/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության կառուցված լիցքավորման կայանը, որով ծանրաբեռնվել էր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

