Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Աջափնյակի բակերից մեկում վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են լսվել։ Իրավապահները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

















