«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, համաձայն որի Ակադեմիական քաղաքը նախատեսվում էր կառուցել 2025 թ․ հոկտեմբերից մինչև 2029 թ․ դեկտեմբեր, այսինքն, 2030 թ․-ին Ակադեմիական քաղաքը պետք է սկսեր աշխատել․ Բայց դե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իր բնավորության համաձայն, այսօրվա նիստում որոշել է չեղյալ համարել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը և նոր հայեցակարգ ընդունել։
Նոր հայեցակարգի համաձայն՝ Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները կսկսվեն 2030 թ․-ին, իսկ հիմնական փուլի աշխատանքները՝ 2034 թ․-ին։
Իսկ հիմա՝ ուշադրություն․ հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը։ Հայեցակարգում բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո»։
Հետո կա՛, կա՛ հետո»։

















