ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ:
Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային: