ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմաոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

















