«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։
Նախօրեին Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների խորհրդարանների նախագահների և փոխնախագահների պատվիրակությունները։ ԱԺ նախագահությունից պանելային քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի գրեթե բոլոր արևմտամետ ուժերին:
Եվրաքվեի նախաձեռնողներից Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ է հրավեր ստացել: Չնայած օրեր առաջ մեզ ասել էր, թե իրեն հրավեր է եկել` իրենց նախագծի մասին լսումներ են անելու։ Իրականում դա Եվրաքվեի նախագծի լսումներ չեն, այլ՝ խորհրդարանականների պանելային քննարկում»։