8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երեք թեկնածուներից՝ Ալեն Սիմոնյանից, Ռուբեն Ռուբինյանից և Հայկ Կոնջորյանից, ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին։
