«Մեր ձևով» ժողովրդկան շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը դիմելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ գրել է.
«Վահագն, դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»։
Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ ասելով․
«Վահագն, փաստորեն, բավականին առաջընթաց ունես, դասերը լավ ես սովորել։ Բայց դու ո՞նց ես մտածում՝ աշակերտն ինչպե՞ս կարող է տնօրենի հետ բանավիճել, նորմալ չի չէ՞, չի կարելի։ Բանավիճելու համար դեռ պետք է քաշ հավաքես, կիլոգրամները նկատի չունեմ, ուրիշ քաշ պիտի հավաքես, որ կարողանաս բանավեճի մասին խոսել։ Բայց մի բան ասեմ՝ դուք ժամանակ չունեք, դուք պետք է գործեք»։

















