Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Ամեն դեպքում սպասենք դեպքերի հետագա զարգացմանը։ Դե իհարկե Հայաստանի մասին չէր կարող չխոսել, անգամ այս իրավիճակում․․․»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը, խոսելով Նախիջևանի վրա ԱԹՍ հարձակումների մասին, հայտարարել էր, որ Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ:
«Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա»,-ասել է Ալիևը:
Նա նաև հավելել է. «Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը»:

















