Փաշինյանն աստիճանաբար է կատարում Ալիևի հրահանգները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չի, ինչ ուզում է, քիչ-քիչ ստանում է։
«Տեսեք, թե 6 տարվա մեջ ինչքան բան ստացավ։ Նիկոլ Փաշինյանի նման ՀՀ որևէ ղեկավար Արցախի տոներին նման «փառապանծ » ձևով չի խոսել, որևէ ղեկավար չի ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Բայց նման բան ասողներն այսօր՝ Արցախի անկախության օրը լռում են։ Ես պատրանքներով չեմ ապրում, շատ լավ հասկանում եմ, որ այսօր ՀՀ հիմնական խնդիրը եղածը պահպանելն է՝ ավելին չկորցնելն է, քանի որ լուրջ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած, մանավանմդ, որ այդ ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք։ Լավ բանի մի սպասեք»,-հավելեց նա։